Կիրառում և Իրականացում Բժշկության Մեջ Աշխատաժողով 2024 թ․


(Application and Implementation in Medicine — AIM)


Հունիսի 17-21 / Հայաստան, Երևան
«Կիրառում և իրականացում բժշկության մեջ (AIM)» աշխատաժողովի ընթացքում կանցկացվեն քննարկումներ ապացուցահեն և սոցիալական բժշկության, առողջապահական ծրագրերի նախագծման ու համայնքային բժշկության մասին՝ նպատակ ունենալով մասնակիցներին կրթել առողջության սոցիալական, կառուցվածքային և ոչ կենսաբժշկական որոշիչ գործոնների վերաբերյալ:

Աշխատաժողովը հարթակ կհանդիսանա Հայաստանի մասնակիցների և ԱՄՆ-ի ու Պաղեստինի փորձագետների միջև մասնագիտական հարաբերությունների զարգացման համար։ Ամբողջ շաբաթվա ընթացքում մասնակիցները և ժամանած փորձագետները միասին կաշխատեն թեմաները տեղական համակարգերում ներդնելու ուղղությամբ:

Թեմաների և միջոցառումների ժամանակացույց

  • 1
    Ցերեկային աշխատաժողովներ

    Աշխատաժողովների նպատակն է ապահովել քննարկումների համար ավելի փոքր ֆորում, որը կենտրոնացած կլինի նախորդ երեկոյան լուսաբանված դասախոսության թեմայի շուրջ։

    Տեղի գրասենյակները և ակադեմիական կենտրոնները կանցկացնեն նմանատիպ քննարկումներ տարբեր թեմաների շուրջ, ներառյալ՝

    o Կիրառական հասկացություններ սոցիալական բժշկության մեջ

    o Ծրագրերում մոնիթորինգ և գնահատում ծրագրերի համար

    o Համայնքային առողջություն

    o Սոցիալական բժշկություն և առողջապահության հավասարություն

  • 2
    Երեկոյան դասախոսություններ

    Դասախոսությունները իրականացվելու են երեկոյան հեռավար Zoom հարթակի միջոցով և հասանելի կլինեն ԱՄՆ-ի տարբեր ուսումնական հաստատություններում, ներառյալ Հարվարդի բժշկական դպրոցում, Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում և Մասաչուսեթսի համալսարանի բժշկական ֆակուլտետում:


    Դասախոսությունների թեմաներն են․
    o Համակարգային խնդիրներ և խնդիրների լուծում
    o Ապացուցահեն բժշկության դերը առողջապահական համակարգերում
    o Գործնականում վնասի նվազեցումը
    o Սոցիալական բժշկության և առողջապահության հավասարության միտումները
    o Առողջության կիրառական սոցիալական որոշիչները
    o Մոնիթորինգ և գնահատում՝ պրագմատիկ կիրառումը և օգտագործումը
    o Հոգեկան առողջության և վնասվածքի մասին տեղեկացված խնամքի դերը
Կապ մեզ հետ

Եթե Ձեզ անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ, խնդրում ենք ուղարկել էլ․հաղորդագրություն aimworkshop2024@gmail.com, կամ հետևեք մեզ Facebook-ում լրացուցիչ նորությունների և թարմացումների համար:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website